211652_close_icon
views-count7557 դիտում article-date 14:36 20-09-2019

Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22մ/վ։ ԱԻՆ-ը նաեւ զգուշացնում է. Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր