211652_close_icon
views-count1344 դիտում article-date 20:06 19-09-2019

Արցախի ԱԺ հանձնաժողովները նիստեր են գումարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ: Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ հարցերի առաջադրումից և համապատասխան պարզաբանումներից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ ապետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Հանրագրերի մասին» օրենքին՝ կից փաթեթով և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր