1483 դիտում
22:19 18-09-2019
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է
Գուգարքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բառնության կանխարգելման խմբի ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ, սեպտեմբերի 17-ին, ժամը 20.15-ին, բաժին են հրավիրել Եղեգնուտ գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի վերջին Եղեգնուտ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով հատել է մեկ քամատապալ ծառի ճյուղեր և մոտ երեք խ/մ փայտանյութը հարևանի «ԳԱԶ-52» մակնիշի մեքենայով տեղափոխել իր տան բակ:
Եղեգնուտցին հայտնել է նաև, որ սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի հարակից մեկ այլ հանդամասում, առանց համապատասխան թույլտվության, հատել է տարբեր տեսակի և տրամաչափի 50-60 ծառ, փայտանյութը մասնատել, թողել տեղում՝ հետագայում տուն տեղափոխելու նպատակով: Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Եղեգնուտի անտառտնտեսության» աշխատակիցներին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
19:40 22-08-2019
Ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է
941 դիտում
21:42 07-10-2019
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր