211652_close_icon
views-count716 դիտում article-date 21:42 07-10-2019

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան փողոցից, փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։ Փայտանյութի համար նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն հավաքել է «Ավերի թալա» կոչվող հանդամասից․ բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր