211652_close_icon
views-count1548 դիտում article-date 19:40 22-08-2019

Ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է

Օգոստոսի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգման է ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ 44-ամյա վարորդի վարած «ԳԱԶ-3507» մեքենան՝ բեռնված շուրջ 6 մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի բնակչի: Վերջինս հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նախորդ օրը Ահնիձոր գյուղի հարակից տարածքում՝ քամատապալ երկու ծառ բենզասղոցով հատելու միջոցով: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր