ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: