Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր․ օրակարգ չէր ձևավորվել․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։
«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:
«168 ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]