ԵՊՀ-ում կբացվի անվանի հայագետ, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրին
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում (Աբովյան 52 ա),
տեղի է ունենալու հայագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ականավոր գիտնականի կյանքն ու գործունեությունը: Մասնավորապես բացման խոսքով ելույթ են ունենալու Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը և Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը:
Միջոցառմանը ներկա են լինելու ԵՊՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ինչպես նաև հայագետներ, գրականագետներ, ուսանողներ և հյուրեր: