63176 դիտում
12:22 16-09-2019
«Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին». Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ շարունակ ունեցած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից, սակայն նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։
«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին»,-խոստովանել է Արմեն Ջիգարխանյանը։
83-ամյա դերասանը պատմել է, որ այլևս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ, շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։
Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաեւ, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։ «Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը․․․ լուռ․․․ հնչեղ․․․ Ոչ ոք չգիտի։ Իսկ ես մտածուկարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխասների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը»,-մեջբերում է Novostink.net-ը սիրված դերասանի խոսքը։
Նմանատիպ նյութեր
5611 դիտում
22:15 30-07-2018
Արմեն Ջիգարխանյանը հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ մի քանի միլիոն ռուբլի փոխհատուցման պահանջով
2418 դիտում
17:00 13-03-2014
Արմեն Ջիգարխանյանը և Դմիտրի Խառատյանը միացել են «Ոչ պատերազմին» հակապուտինյան նախաձեռնությանը. asekose.am
1530 դիտում
20:06 02-10-2015
Տատյանան անչափահաս որդուն ստիպել է զբաղվել մուրացկանությամբ
Այս բաժնից
1150 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1039 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1072 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա