21672 դիտում
19:56 14-09-2019
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում տեղի ունեցավ 7 մետր բարձրություն ունեցող խաչի օծումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում տեղի ունեցավ խաչի տեղադրման և օծման արարողություն։ 7 մետր բարձրություն ունեցող խաչը պատրաստվել է ռուսաստանաբնակ եղբայրներ Հովհաննես և Վահագն Սարգսյանների նախաձեռնությամբ։
Վերջիններս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ արարողությանը ներկա էին Փոքր Մանթաշի հոգևոր առաջնորդ, քահանա Տեր Եղիշեն, ում ձեռամբ էլ օծվեց սուրբ խաչը, համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը՝ իր աշխատակազմով, ինչպս նաև գուղի բնակիչներ ու հյուրեր։
Արարաողությանը ներկա գտնվելու համար Ռուսաստանի Դաշնությունից հատուկ Հայաստան էր ժամանել Հ. և Վ. Սարգսյանների մայրը՝ տիկին Արաքսյա Սարգսյանը։
Եղբայները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենց երազանքն է եղել՝ խաչ տեղադրել գյուղի բարձունքում, որպեսզի այն պահապան լինի իրենց գյուղի բնակիչներին ու գյուղ ժամանող բոլոր մարդկանց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11137 դիտում
11:42 04-12-2022
Լրացավ Արարատի մարզի Նարեկ համայնքում 8 մետր բարձրություն ունեցող խաչի տեղադրման մեկ տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ