1804 դիտում
10:48 13-09-2019
Ինչքան շատ են օղակները, այնքան խնդիրներն ավելանում են, իսկ կառավարումը՝ դժվարանում․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արդյունավետ կառավարում իրականացնելու համար լավագույն լուծումը կլինի բոլոր դպրոցները նախարարության ենթակայությանը հանձնելը։
Ներկայումս արագ դպրոցները, ինչպես նաև քոլեջները եւ ուսումնարաններն ամբողջությամբ գտնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ, իսկ հիմնական դպրոցները՝ Երևանի քաղաքապետարանի և մարզային կառույցների։ Որպես կանոն՝ որքան շատ են օղակները, այնքան խնդիրներն ավելանում են, իսկ կառավարումը՝ դժվարանում։ Փորձը ցույց է տալիս, որ օրինակ՝ ներառական կրթության ոլորտում գործունեություն ծավալելիս նախարարությունից մինչև մարզային կառույց շղթայի մեջ ամենաշատը տուժում է դպրոցը՝ ՊՈԱԿ-ը։
«Տարիներ շարունակ դպրոցների նկատմամբ գերվերահսկողություն է եղել և իներցիայով դեռ այդպես էլ դպրոցները ղեկավարվում են»,- ասել է ԱԺ «Իմ քայլը խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը և հավելել, որ նախարարությունն ու համայնքային կառույցները պետք է լինեն վերահսկող, այլ ոչ թե թելադրող»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
476 դիտում
13:58 22-05-2020
«Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն». Թորոսյան. Aravot.am
Այս բաժնից
580 դիտում
08:57 08-05-2024
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»