668 դիտում
13:58 22-05-2020
«Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն». Թորոսյան. Aravot.am
«Նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները հնարավոր է, որ ինչ-որ մի պահի չհերիքեն»,-այսօր Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է [url=https://www.aravot.am/2020/05/22/1112858/?fbclid=IwAR3VOaKTMRbc5RHZZQcayKvhaXS-VBIKuSBbkam-bA3ficq4HkGOJ9VAM18]Aravot.am[/url]-ը։
Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքներում դեռ ազատ մահճակալներ կան, սակայն դրանց զբաղվելը եւ ազատվելը հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում. «Դրանք շատ արագ զբաղվում են, բայց կազատվեն շատ դանդաղ, որովհետեւ այն քաղաքացիները, որոնք մնում են վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կամ մնում է կայուն ծանր կամ թեկուզ դանդաղ, բայց բարելավումը մոտ 20 օր տեւում է: Եվ միայն այն քաղաքացիները, որոնց վիճակը կտրուկ վատանում է, կարճ են մնում, քանի որ նրանց կյանքը չենք կարողանում փրկել»:
Նախարարն ասաց, որ վատագույն սցենարի դեպքում էլ ունեն մարտավարություն, բայց դա ամենաանցանկալի բանն է, որը կուզեին, որ տեղի ունենար: Նման դեպքում առողջապահական ամբողջ համակարգը պետք է ներգրավի գործընթացում՝ բոլոր հիվանդանոցները, վերակենդանացման բոլոր բաժանմունքները եւ ամբողջ բուժանձնակազմը: Թորոսյանի խոսքով, դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե շարունակաբար, ունենանք նման բարձր թվեր: Նման պարագայում նախարարն անխուսափելի է համարում բուժաշխատողների վարակվածության թվի ավելացումը:
Նրա տվյալներով, մինչ օրս մոտ 350 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/05/22/1112858/?fbclid=IwAR3VOaKTMRbc5RHZZQcayKvhaXS-VBIKuSBbkam-bA3ficq4HkGOJ9VAM18]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
17728 դիտում
09:45 09-11-2016
Մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք. Սամվել Օգանովսկի. «Ժողովուրդ»
1777 դիտում
16:59 09-06-2022
Խոակին Կապառոս․ «Մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»
11537 դիտում
12:57 05-05-2017
Կիմ Չեն Ինը հրամայել է զինվորականներին, որպեսզի պատրաստ լինեն «թշնամու ողնաշարը կոտրելուն»
Այս բաժնից
712 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1078 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ