2675 դիտում
11:14 12-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018թ. կազմել է 628.2 հազ.տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 68.2 հազ. տ բանջարանոցային մշակաբույսերի բերքը: Օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը շուրջ 177 հա է: Ջերմատների ընդհանուր քանակի շուրջ 90 տոկոսը Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում են:
Ներկայումս կառուցվում են 26 հա ընդհանուր տարածքով ջերմատներ: Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ բանջարեղենի առանձին տեսակներ` լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սմբուկը կտրուկ թանկանում են նոյեմբերից: Հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Եվ այս ծածկած գրունտի բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, և պահանջարկի դեպքում էլ գները տարեվերջին զգալիորեն փոխվում են՝ դեպի բարձրացում: Իսկ պետական աջակցության ծրագիրը կմեղմի գնային տատանումները, ապրանքն ավելի մատչելի կդառնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3515 դիտում
21:22 30-11-2016
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին
1157 դիտում
21:18 18-02-2014
Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին
1224 դիտում
15:16 25-09-2015
Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին