1513 դիտում
21:04 11-09-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Վալերիյ Օսիպյանի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը:
Մասնակցում էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը։ Քաղաքացիների բոլոր հարցերն ու խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ:
Բարձրաձայնված հարցերի մի մասը վերաբերվում էր տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես և այլ գերատեսչությունների գործառույթներին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորինս աջակցել այդ խնդիրների արդյունավետ ու շուտափույթ լուծմանը։
Ոստիկանության իրավասությանը վերաբերող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Որոշ դեպքերով քաղաքացիներից ընդունվեցին գրավոր դիմումներ՝ խնդիրներին ավելի խորապես ծանոթանալու և դրանք առավել արդյունավետ լուծելու համար։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2571 դիտում
20:08 11-07-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
897 դիտում
10:30 19-07-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6294 դիտում
18:45 02-08-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Լոռու մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
367 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
271 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը