Կրասնոյարսկում հայտնաբերել են մեկ ամիս առաջ աղետի ենթարկված ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում մոտ մեկ ամիս առաջ անհետացած Մի-2 ուղղաթիռը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասի Դուդինկա քաղաքում:
«Սեպտեմբերի 7-ին տեղի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ Դուդինկայից 47 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված ուղղաթիռ:
Սեպտեմբերի 8-ին աղետի վայր է ժամանել Փրկարար-ծառայության ուղղաթիռը՝ հետաքննչական խմբով, անցկացվում են հետաքննչական գործողությունները: Աղետի և հետագա հրդեհի փաստը հաստատված է», նշված է ՌԴ ԱԻՆ հայտարարության մեջ:
Հայտնաբերված ուղղաթիռը գործնականում ամբողջությամբ այրվել է, պահպանվել են միայն պոչային հատվածն ու պտուտակի թիակները: Փրկարարները աղետի վայրում հայտնաբերել են նաև երկու հոգու մարմինները:
Ուղղաթիռը անհետացել էր օգոստոսի 11-ին: