Փրկարարները հայտնաբերել են Ռուսաստանում վթարի ենթարկված ուղղաթիռը, ուղևորները պաշտոնյաներ են եղել
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Տերսկի շրջանում լճում փրկարարները հայտնաբերել են Ми-8 ուղղաթիռը, հողորդում է Ռիա Նովոստի, հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը:
«Ուղղաթիռն հայտնաբերվել է լճի մեջ, այնտեղ աշխատում են փրկարարներն ու ջրասուզակները: Դեպքի վայրում աշխատում են 96 մարդ և 18 նարտական միավոր»,-ասվում է հաղորդագրությունում:
Ми-8 ուղղաթիռը 19-ը ուղևորներով վթարի է ենթարկվել Վաստոչնիյ Մունզոր բնակավայրի հարևանությամբ: Նախնական տվյալներով, նրա մեջ են եղել տեղացի պաշտոնյաներ: Վթարից հետո ողջ մնացած 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: