3763 դիտում
14:03 11-05-2017
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա կգտնվի Գյումրիում «Շողոքորթն» ներկայացման պրեմիերային
ՀՀ մշակույթի նախարարությունը [url=https://web.facebook.com/ARMMINCULT/posts/1291421270912169:0?_rdc=1&_rdr]հայտարարություն [/url]է տարածել, որում ասվում է.
«Գյումրու լրատվամիջոցների սիրելի գործընկերնե′ր,
մայիսի 13-ին, ժամը 18։00-ին սիրով հրավիրում ենք Գյումրու Վարդան Աճեմյան թատրոն, որտեղ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերայից ընդամենը մեկ ժամ առաջ ասուլիս են հրավիրել Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։
Ձեր շարքերում նստած՝ ասուլիսին ներկա է լինելու նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Պրեմիերայի տոմսեր են գնել նախարարության մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ ևս, և այդ օրը նախարարի հետ դիտելու են ներկայացումը։
Մշակույթի նախարարությունը սրանով մի նոր նախաձեռնության սկիզբ է դնում՝ Հայաստանում հիմնելով բնակավայրից-բնակավայր մշակութային միջոցառումների մեկնելու ավանդույթը։
Այդ օրվա ասուլիսի համար Գյումրու թատրոնը հատուկ տաղավար է պատրաստել. հետաքրքիր ու անսովոր ասուլիսային տաղավար. համեցե′ք»։
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
12:25 07-09-2019
Աննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
1336 դիտում
22:39 24-11-2015
Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման պրեմիերային
7647 դիտում
08:10 08-09-2015
Արմեն Ամիրյանը ոչ հերքում, ոչ հաստատում է մշակույթի նախարար դառնալու մասին լուրերը. «ՀԺ»
Այս բաժնից
715 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
727 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
655 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով