2160 դիտում
10:56 06-09-2019
2019թ. հուլիսին գնաճը կազմել է 2,8%, հացը թանկացել է 5,5%-ով, միսը՝ 3,1%-ով, թռչնամիսը՝ 13,6%-ով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2019 թ. սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2,5%, դրանից առաջ՝ 2,8, ապրիլին՝ 2,2 և այլն:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2,5%:
Այսպիսով, սննդամթերքի համար 2019 թ. հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2,8 %, նախորդ ամսվա աճը եղել է 4,8 %, մասնավորապես՝ հացը թանկացել է 5,5 տոկոսով, ձուն՝ 38,9 %-ով միսը՝ 3,1 %, կարտոֆիլը՝ 75,4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)՝ 13,6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3,6 %-ով:
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%- ով: Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6,2 % աճ: Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1,7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1,1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0,5 % և 1,3%-ով:
Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1,4 %, ռեստորանների և հյուրանոցների ոլորտը՝ 1,1 % և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ 0,3 % աճ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
09:49 23-03-2019
Թռչնամիսը թանկացել է 300 դրամով․ «Ժողովուրդ»
18182 դիտում
19:44 13-06-2017
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը