2412 դիտում
11:56 05-09-2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը, տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/986953.html]«Արմենպրես[/url]»-ը:
Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր:
Բրիտանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարում Էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: Մինչդեռ վարչապետն այդ քայլին պատրաստ չԷ: Բրիտանացի դիտորդները կարծում են, որ Ջոնսոնն ավելի ուշ կարող Է ձեռնարկել վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւս մեկ փորձ: Նա կարող Է դա անել Համայնքների պալատի կողմից հավանության արժանացած օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, որով կոչ Է արվում հասնել Brexit-ի նոր հետաձգման եւ այդ կեպ խուսափել ԵՄ-ից՝ առանց Բրյուսելի հետ համայձանության, դուրս գալուց:
Ներկայում օրինագիծը հանձնվել Է Լորդերի պալատի քննարկմանը, ընդ որում, ինչպես նշում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, գործընթացը դանդաղ Է առաջ ընթանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
10:53 23-02-2016
Սիրիայի ընդդիմությունը մերժել է ընտրություններ անցկացնելու մասին Ասադի առաջարկը
4757 դիտում
11:26 10-01-2017
Հարավային Կորեան մերժել է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը
8675 դիտում
23:45 20-07-2018
Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը Դոնբասում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
Այս բաժնից
1078 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4006 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1111 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին