211652_close_icon
views-count5221 դիտում article-date 08:59 05-09-2019

Փոփոխություն՝ ընդդեմ կարգազանց վարորդների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին: Մինչև թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա դա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր