211652_close_icon
views-count1236 դիտում article-date 15:59 11-11-2014

Նախկինում 7 անգամ դատապարտվածը նոր հանցադրվագով

Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան: Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն և հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր