211652_close_icon

Մարզային արյան կայանները կմիացվեն Արյունաբանական կենտրոնին

views-count755 դիտում article-date 13:41 03-09-2019
Կառավարության որոշմամբ առաջիկայում նախատեսվում է մարզային արյան կայանները միացնել պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այդ կենտրոնները փաստացի շատ վատ վիճակում են ֆիզիկական և ֆինանսական (առումներով.-խմբ.) ու չեն կարող համապատասխան գործունեություն ծավալել: Մենք որոշում ենք կայացրել, որ արյան մեկ կոնսոլիդացված ծառայություն ունենալը և դրան հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղելը կբարձրացնի դրա մակարդակը»,- նշեց նաարարը:

Նմանատիպ նյութեր