Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։
Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրն ու Վարազդատ Հարոյանը, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան, և Հենրիխ Մխիթարյանը, ով հավանաբար Երևան կժամանի վաղը: