211652_close_icon
views-count1868 դիտում article-date 13:45 31-08-2019

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Հարգանքի են արժանի Ձեր բազմամյա, արգասաբեր ջանքերը՝ Բելառուսի շահերի պաշտպանության, ժողովրդի բարեկեցության ապահովման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի Հայաստանի և Բելառուսի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հարստացնել որակապես նոր բովանդակությամբ, այդ թվում և՛ ԵԱՏՄ, և՛ այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխշահավետ համագործակցության միջոցով` ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն, բարգավաճում և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր