211652_close_icon
views-count32476 դիտում article-date 12:25 31-08-2019

Ավտովթար Լոռու մարզում. Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ՊՆ զինծառայողը BMW-ով գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 35 XG 957 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Ստեփանավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հարակից շինության մետաղե ցանկապատին ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր