59228 դիտում
12:41 30-08-2019
Թալանչիների հերթական գրոհը դատապարտված է ձախողման
Հեղափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումների առյուծի բաժինը պատկանում է ՀՀ ոստիկանությանը, հատկապես ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչությանը: Այս վարչության կողմից նախապատրաստվող նյութերի ճնշող մեծամասնության արդյունքում հարուցվել են քրեական գործեր, վերականգնվել է պետությանը հասցված միլիոնավոր դոլարների վնաս:
ՀՀ ոստիկանապետի և ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչության այս աշխատանքը նրանց դարձրեց թիրախ և թալանչիներին մինչ օրս սպասարկող մամուլը հարձակվեց վերջիններիս վրա։ Ոստիկանությունում հատկապես թիրախավորվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միհրան Դավթյանը, որի հիմնական գործառույթը հենց կոռուպցիոն գործարքների դեմ պայքարն է:
Սկզբում նախկիններին սպասարկող մամուլը հրապարակում արեց, որ Մ. Դավթյանը
- սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից
-որ վերջինս խրվել է կոռուպցիայի և կոռուպցիոն գործարքների մեջ։
Մամուլի հրապարակումների արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց և ոստիկանությունը դիմեց քաղաքացիներին, որ եթե ունեն տվյալներ Մ. Դավթյանի կոռուպցիոն գործարքների մասին, դիմեն իրենց: Սակայն այդպես էլ ոչ մի փաստ չհայտնաբերվեց, ոչ մի քաղաքացի ոստիկանություն չդիմեց և մամուլի բամբասանքը այդպես էլ մնաց նույն մակարդակին:
Օրերս Մ. Դավթյանի կողմից ղեկավարվող վարչությունը նոր հաջողություններ գրանցեց կոռուպցիայի դեմ պայքարում, հայտնաբերվեցին յուրացումներ Սյունիքում, Վայոց Ձորում և Լոռիում, թալանչիները սկսեցին վերականգնել պետությանը հասցված վնասը, և կրկին նրանց սպասարկող մամուլը հարձակվեց Մ. Դավթյանի վրա:
Այս անգամ էլ հրապարակում արեցին, որ Վ. Օսիպյանը պաշտոնանկ կանի Մ. Դավթյանին և հիմքում դրեցին նույն չփաստարկված բամբասանքը վերջինիս կոռուպցիոներ լինելու վերաբերյալ:
Ուշագրավն այն է, որ Մ. Դավթյանին կոռուպցիայի մեջ մեղադրում են նախկին թալանչի իշխանության ներկայացուցիչները՝ իրենցից մինչ օրս սնվող լրատվամիջոցներով և այն փութաջանությունը, որ նրանք ցուցաբերում են Մ. Դավթյանի դեմ պայքարում, ցանկացած ողջախոհ մարդու մոտ միանշանակ համոզմունք է ձևավորում, որ Միրան Դավթյանը գտնվում է ճիշտ տեղում և փայլուն է իրականացնում իր գործառույթը:
Ամփոփում՝
Նոր Հայաստանում պայքար է ընթանում հնի և նորի, անարդարության և արդարության միջև: Այդ պայքարի առաջամարտիկնեըից են ՀՀ ոստիկանապետը և Մ. Դավթյանը, որոնց աշխատանքի արդյունքը դա ՀՀ պետական բյուջե վերականգնված միլիոնավոր դոլարներն են, իսկ գնահատականն է այն հանգամանքը, որ նրանց թիրախավորել են նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչները:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/15/1127507/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 15-ին հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ Միհրան Դավթյանը շարունակում է հին մեթոդներով աշխատել, սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։
Այդ հրապարակման մեջ նաև նշվել էր, որ Մ. Դավթյանը մինչև հեղափոխությունը հովանավորվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի կողմից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Մ. Դավթյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և համարվում է համակարգի այն անձանցից, ով լավ տիրապետում է տնտեսական հանցագործությունների բացահայտման մեխանիզմներին ու այն ոլորտներում, որտեղ 6-րդ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի աշխատակիցները, այդ թվում վերջին ամիսներին՝ ստուգումներ են իրականացրել, բացահայտել են բազմաթիվ տնտեսական հանցագործություններ, պետական բյուջե է վերադարձվել պետությունից հափշտակված խոշոր չափի գումարներ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ գումարները կազմում են մոտ 5 միլիարդ դրամ: Գաղտնիք չէ, որ մեր որոշ վայ-գործարարներ, երբ զգում են, որ իրավապահները (Ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե, Դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն) տրորում են նրանց «մազոլը», փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, գումարով «կուպիտ անել», սակայն քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ է դրել, որ նոր Հայաստանում ցանկացած կոռուպցիա հենց բնում խեղդվելու է, ապա զարմանալի է, որ լրատվամիջոցը նման տեղեկություններ է տարածում, մինչդեռ եթե այդպիսի տեղեկությունները հավաստի էին, ապա լրատվամիջոցը կարող է առանց երկմտանքի դիմել Հատուկ քննչական ծառայություն կամ ԱԱԾ: Իսկ որոշ վայ-գործարարներ, երբ տեսնում են, որ իրենց «կուպիտ անելը» չի անցնում, փորձում են վարկաբեկելու միջոցով շանտաժի ենթարկել իրավապահ համակարգին:
Ինչ վերաբերվում է նրան, որ մինչ հեղափոխությունը Մ. Դավթյանին հովանավորել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սագսյանի անվտանգության ծառայության պետ Վ. Ղազարյանը, ապա եթե այդ տեղեկությունը համապատասխաներ իրականությանը, Ս. Սարգսյանի նախագահության տարիներին Մ. Դավթյանը չէր ազատվի զբաղեցրած պաշտոնից ու տևական ժամանակ տանը «դիվան» չէր քշի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր նաև, որ նշված տեղեկության վերաբերյալ պարզաբանում էր տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը, որը ներկայացրել էինք ընթերցողին. «Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով: Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
11:16 22-11-2014
Վրաստանը անեքսիայի ենթարկելու բոլոր քայլերը ձախողման են դատապարտված. Գ. Մարգվելաշվիլի
5530 դիտում
14:57 29-10-2016
Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. ԱԺ փոխնախագահ
2036 դիտում
09:15 17-03-2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի դիմումը «դատապարտված է ձախողման»․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)