117167 դիտում
20:45 29-08-2019
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 41–ամյա քաղաքացին «Բելառուս» մակնիշի տրակտորը կայանել է, որից հետո սայթաքել ու անզգուշաբար դիպել է մամլիչ սարքին. նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 41-ամյա Մհեր Մ.-ն, վարելով «Բելառուս» մակնիշի տրակտորը, «Արփավուտ» կոչվող հանդամասում կայանել է, որից հետո տրակտորն ինքնաբերաբար շարժվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մհեր Մ.-ն փորձել է կանգնեցնել տրակտորը, սակայն այդ ընթացքում ոտքը սայթաքել է և նա անզգուշաբար դիպել է տրակտորի հետնամասում տեղակայված մամլիչ սարքին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և քաղաքացիների ու Արտակարգ իրավիճակների նախարարութւան փրակարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարների օգնությամբ պատգարակով երկար ճանապարհ տեղափոխվել է երթևեկելի գոտի ժամանած Դիլիջանի շտաօպօգնության մեքենայի մեջ, որտեղից էլ տեղափոխվել է Դիլիջան քաղաքի «Տավուշ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39631 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է