211652_close_icon
views-count52368 դիտում article-date 23:30 29-05-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 31–ամյա վարորդի Բելառուս մակնիշի տրակտորը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ՝մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության օպերատիվ հերթապահ պատասխանատուից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ երկաթգծի 2.810 կմ-ին Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ հատվածում բախվել են էլկետրագնացքն ու տրակտորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Կուդիևի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20:45-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Բելառուս մակնիշի 3990 ԼՏ տրակտորը, որը դուրս է եկել երկաթգծի վրա և այդ պահին Գյումրի-Երևան 685 համարի էլեկտրագնացքը բախվել է տրակտորին, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տրակտորիստ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էլեկտրագնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր մեկնում էին Գյումրի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր