211652_close_icon

Երկար սպասված համերգին մնացել են հաշված օրեր…

views-count7373 դիտում article-date 18:34 29-08-2019
18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին: «Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է Արա Գևորգյանը։ Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, <>, հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր: «Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։ https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/ Տոմսերն առցանց https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000

Նմանատիպ նյութեր