Զոհրապ Եգանյան. Գիշերը Քոչարի ենք պարելու, եկեք «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղին
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եվրոպայի հայություն ջան, այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք «Դուդելանժ»-«Արարատ Արմենիա» խաղի տոմսերի համար շատ եք զանգում ու գրում, այսպես ասեմ, փոխանցեք ձեր ընկերներին` Խաղը Կայանալու է Josy Barthel Stadium-ում, մեր թիմի երկրպագուներինը Block M ն է, որ մոտենում եք, գնեք էդ մասի տոմսերը։
Ինչքան հասկացա նամակներից` էլեկտրոնային տարբերակով տոմս չեն կարողանում գնել, պետք է մոտենալ մարզադաշտի տոմսարկղ։ Խաղը մեկնարկում է Երևանի ժամանակով 22։00-ին։ Մի խոսքով` գիշերը Քոչարի ենք պարելու, եկեք»: