211652_close_icon

Զոհրապ Եգանյան. Թվերն ամեն ինչի մասին խոսում են

views-count1560 դիտում article-date 18:53 16-04-2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին մեկ բան ասեմ՝ համեմատելով հարևան Վրաստանի հետ: Մեր երկրում հաշվվում է 541 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 4035 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 361 աղջիկ և 93 հոգի ներգրավված են ֆուտզալում: Հիմա Վրաստանը նույն սկզբունքով. 1200 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 22 000 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 800 աղջիկ և 1000 հոգի ֆուտզալում: Թերևս անգամներ գերազանցող մեր հարևանները շատ ավելի մեծ շանսեր ունեն լավ ֆուտբոլ ունենալու, քան մենք, հասկանալի է նաև, թե ինչու է ֆեդերացիան այսօր օրնիբուն աշխատում ֆուտբոլով զբաղվողների թիվն ավելացնելու, այն մասսայական դարձնելու համար, մարզերում, հատկապես գյուղական համանքներում ֆուբոլային դաշտեր ունենալը, քաղաքներում ֆուտբոլի դպրոցներ կառուցելը, մարզադաշտեր վերականգնելն անհրաժեշտություն է: Թվերն ամեն ինչի մասին խոսում են», գրել է Զ. Եգանյանը:

Նմանատիպ նյութեր