211652_close_icon
views-count29436 դիտում article-date 12:54 29-08-2019

Հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում մարեցին Ոստիկանության Զորքերի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհը. հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ոստիկանության Զորքերի N զորամասի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում պայքարում են կրակի տարածման դեմ։ Ինչպես դեպքի վայցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի խումբը։ Հրշեջներին հաջողվել է մարել մոտ 3 հա խոտածածկ տարածքում առաջացած կրակը և եթե օպերատիվորեն ու ճիշտ գործողություններ չկատարվեին հրշեջների կողմից, կրակը կտարածվեր և կբռնկվեր հարևանությամբ գտնվող շենք-շինություններում և մարդկանց տներում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախատաբար, տուժածներ չկան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր