211652_close_icon
views-count70329 դիտում article-date 13:46 28-08-2019

Նոր մանրամասներ՝ Երևանի «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ հնչած կրակոցներից. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3-րդ վիրավորին, ով «ոտքերին հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կամո Շառոյանի գլխավորությամբ իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ հնչած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաև Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Յուրի Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստանում նաև, որ նրան իր հարազատները փորձել են տան պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ անզոր են, Յու. Վարդանյանին «ոտքերին հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, քանի որ տնային պայմաններում սխալ բուժում էին կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Յու. Վարդանյանը կռվի մասնակիցներից հրազենային վնասվածքներ ստացած Սահակ Վարդանյանի տղան է։ Ս. Վարդանյանը նույնպես գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում Շենգավիթի քննչական բաժինը 1 հոգու կալանավորման համար դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրի երկամսյա կալանքը, իսկ 1 հոգու էլ նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ քննչական բաժինը նույնպես կալանավորման համար դիմել է դատարան։ Դատարանը բավարարել է քննիչի 2 միջնորդությունները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/26/1133520/?fbclid=IwAR2Et_HuJ8fKUa69ggu7yIKYM9FPZ6PVs5KjPYbYKQwGsAThqa3gc6UNbe8]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչի կողմից ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ձերբակալվել էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի գլխավոր տնօրենն է: Նույն օրը նա քննչական բաժնից տեղափոխվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նա, ըստ տեղեկությունների, արդարադատության իրականացմանն էր խորչընդոտել այն ժամանակ, երբ ոստիկաններն ու քննիչները փորձել էին «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տեսանկարահանման սարքերի կրիչները օրենքով նախատեսված հոդվածներին համապատասխան վերցնել: Գ. Հովհաննիսյանը չէր թույլատրել, իսկ ոստիկաններն ու քննիչներն ունեին լուրջ կասկածներ, որ հնարավոր է՝ տեսախցիկները արձանագրած լինեն հանցագործության պահը: [b]Սպանված 43-ամյա Համբարձում Առաքելյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0877111001566984264921019.jpg[/img] [b]Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալված, «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0236322001566984282262677.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 236+
236+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր