2716 դիտում
15:00 27-08-2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար:
Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշեց, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին:
Նախարարը գոհունակությամբ հիշատակեց, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով:
Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը:
Նա շնորհակալություն հայտնեց նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշեց, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի, շարունակելով բարեկամությունը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ:
Հանդիպման ավարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, հույս հայտնեց, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7446 դիտում
20:02 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
5615 դիտում
18:08 04-07-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են