211652_close_icon
views-count4274 դիտում article-date 15:34 20-08-2018

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում` քննչական կոմիտեների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների ակտիվ համագործակցության համար առկա է բավարար իրավական բազա և իրավական օգնությունն իրականացվում է ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային-իրավական փաստաթղթերի, այնպես էլ՝ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Դեսպանը բարձր է գնահատել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների պատճենները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն փոխանցելու՝ ձևավորված պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։ Կողմերը կարևորել են քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու ըստ անհրաժեշտության կոնկրետ գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, որի արդյունավետությունն անուղղակիորեն ազդում է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև փոխադարձ վստահությանը:

Նմանատիպ նյութեր