Հայբիզնեսբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածում այլ բանկերի քարտեր կցելու հնարավորություն
[url=http://www.armbusinessbank.am]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ [/url]մոբայլ բանկինգ հավելվածը համալրվել է նոր հնարավորությունով՝ այսուհետ հավելվածի օգտատերերը կարող են հավելվածին կցել այլ բանկի քարտ, որը հնարավորություն կտա հաճախորդներին համալրել իրենց ընթացիկ հաշիվները, իրականացնել տարատեսակ տիպի վճարումներ և կատարել PayX QR կոդով վճարում:
Քարտը կցելու համար անհրաժեշտ է գործարկել հավելվածը, սեղմել քարտեր բաժնի վրա, մուտք գործել կցված քարտեր բաժին, այնուհետև նշել կցել քարտ հրահանգը։ Մեկ անգամ կցելով քարտը՝ հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել հավելվածից առանց լրացուցիչ վճարների և գործողությունների։
[url=http://www.armbusinessbank.am]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ [/url]մոբայլ բանկիգի հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ որդեգրած քաղաքականության առանցքային ճյուղերից է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրագործել հաճախորդների որակյալ սպասարկում։