211652_close_icon

ԱԳՆ-ում ընթացող հավաքի ընթացքում քննարկում է ծավալվել ՀՀ առջև ծառացած մարտահրավերների շուրջ

views-count1477 դիտում article-date 13:27 27-08-2019
ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգության մարտահրավերներն աշխարհաքաղաքական վերափոխումների հոլովույթում» խորագրով առաջին թեմատիկ քննարկումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքտում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը:

Նմանատիպ նյութեր