1414 դիտում
20:06 26-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության 35 անդամների, ովքեր ուխտավորաբար եկել են այցելելու Հայաստան և Արցախ:
Միության ատենապետ Տիգրան Միհրանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հայրական օրհնության համար` պատրաստակամություն հայտնելով մշտապես օգտակար լինելու Հայաստանին և Արցախին: Տ. Միհրանյանը միության անունից նաև բարեմաղթանքներ հղեց Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց երիտասարդներին` ողջունելով միության անդամներին հայրենիք առաջնորդելու նախաձեռնությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ճանաչելու այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որոնք կերտել է մեր ազգը, որոնցով ներշնչվել է ժողովուրդը` հավելելով, որ դրանց պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվությունը դրված է յուրաքանչյուր հայորդու վրա: Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությունը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց նաև երիտասարդների հայրենասիրական ոգու համար` հորդորելով առավել մեծ սիրով և ազգային կյանքում լիարժեք ներգրավվածությամբ շարունակել ազգային արժեքների անխաթար պահպանման և փոխանցման իրենց նախնիների գործը:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն նոր լիցքեր կհաղորդի երիտասարդներին` վերափոխելով նաև հայրենական կյանքի վերաբերյալ նրանց ընկալումները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում Մայր Աթոռի գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2888 դիտում
17:35 25-09-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի տիկնանց միության անդամներին
1488 դիտում
23:06 27-03-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Դատավորների միության անդամներին
1326 դիտում
12:35 21-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարին
Այս բաժնից
1051 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1009 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան