2624 դիտում
10:25 26-08-2019
Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից և միջուկային հիմնախնդրի շուրջ նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են «Մեծ յոթնյակի» (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան, հաղորդում է Tass-ը։
Բիարիցում Իրանի ԱԳ ղեկավարի խորհրդատվությունները տևել են 3.5 ժամ, որից Զարիֆը կես ժամ է զրուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը:
Նշվում է, որ վերջինս գոհունակություն է հայտնել արդյունքների. «Զարիֆի հետ քննարկումները դրական էին և կշարունակվեն»։
Միևնույն ժամանակ ֆրանսիական կողմը պարզաբանլ է, որ Զարիֆին հրավերն ուղարկվել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ առաջիկայում բարդ աշխատանք է սպասվում Իրանի շուրջ իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն արժի փորձել անցնել այդ ուղին։
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
15:43 27-06-2015
Վիեննայում մեկնարկել են Ջոն Քերրիի և Մուհամադ Զարիֆի միջև բանակցությունները
2038 դիտում
02:08 15-11-2014
Օրվա սենսացիան. Հունաստան - Ֆարերյան կղզիներ՝ 0:1
2240 դիտում
12:01 15-06-2015
Ամերիկայի Գավաթ. Վենեսուելայի սենսացիան եւ Բրազիլիայի կամային հաղթանակը
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել