211652_close_icon
views-count1931 դիտում article-date 10:12 26-08-2019

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր