211652_close_icon
views-count2599 դիտում article-date 14:09 25-08-2019

Ֆրանսիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի»՝ G7 գագաթնաժողովը. անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի»՝ G7 գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ գագաթնաժողովը կտևի մինչև օգոստոսի 26-ը, իսկ անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից: «Մեծ յոթնյակի» անդամ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանինա, ճապոնիան և Իտալիան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էկոլոգիական հարցերին հատկացվող մեծ ուշադրության պատճառով գագաթնաժողովը ժամանակի ապարդյուն կորուստ էր անվանել, սակայն, այնուամենայնիվ, տիկնոջ հետ Ֆրանսիա է ժամանել՝ մասնակցելու գագաթնաժողովին: ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ 2020թ.-ի G7 գագաթնաժողովին հնարավոր է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր