1621 դիտում
13:48 21-08-2019
ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վլադիկ Խաչատրյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
23:32 08-02-2021
ԱՀ ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներին
2708 դիտում
17:25 11-10-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը