Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ևս ճիշտ չի համարում Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը:
«Երկրում կան մարդիկ, ովքեր այժմ այդպես են մտածում»,- ասել է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինքը համակարծի՞ք է, արդյոք, այդպես մտածողների հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել Է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:
Շամխանիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը: