Իսրայելի վարչապետը խոստացել է թույլ չտալ Իրանի միջուկային համաձայնագրի կնքումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի նախագահական նստավայրում իր ելույթի ժամանակ խոստացել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ թույլ չտալու համար Իրանի և միջազգային «վեցյակի» միջև իրանական միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի ստորագրումը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի հետ մեր դաշնակցությունը և կփորձենք պահպանել այն: Միևնույն ժամանակ մենք փորձելու ենք կանխել Իրանի հետ նախանշված համաձայնագրի ստորագրումը, որը սպառնում է մեզ»,-մեջբերում է Ria Novosti-ն Նեթանյահուի խոսքը: