211652_close_icon
views-count1307 դիտում article-date 15:35 24-07-2015

Բերման ենթարկեցին ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Գետափնյա փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սամվել Պ.-ին, որի անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է անձեռոցիկի մեջ փաթաթված կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված: Սամվել Պ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը մի քանի օր առաջ քաղել է Շամախյան թաղամասի վերջնամասի գոմերի մոտակայքից, մանրացրել, չորացրել է, հետագայում իր կողմից օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր