211652_close_icon
views-count950 դիտում article-date 13:24 20-07-2015

34-ամյա տղամարդուն ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկեցին

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, Արարատի Խանջյան փողոցից բաժին են բերման ենթարկել 1981 թ. ծնված Դավիթ Գ.-ին` իր վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով: Դավիթ Գ.-ի խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր