211652_close_icon
views-count1347 դիտում article-date 17:14 19-08-2019

Sinquefield Cup. Լևոն Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարում: Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր, որի հետ պարտիան տևեց գրեթե 5 ժամ: 53-րդ քայլում շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին։ Երկրորդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր