Սոչիում ջրհեղեղ է. իշխանությունները կոչ են արել՝ պատրաստ լինել տարհանման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոչիում երեկ՝ օգոստոսի 17-ին, հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Օդերևութաբանները նախազգուշացրել են քամու ուժգնացման, հորդառատ անձրևների, ամպրոպի և ծովում պտտահողմի ձեւավորման բարձր հավանականության մասին: Ըստ կանխատեսումների՝ տարերքը հիմնականում վտանգավոր կլինի Լազարևսկի շրջանում:
Քաղաքի արտակարգ ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմում: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից և պատրաստ լինել տարհանման համար: