Դատարանը կալանքի տակ է թողել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին
Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այսպիսով, Աթամբաևը կմնա կալանքի մեջ, հաղորդում է Tass-ը։
Հայտարարությունն արել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաևի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս և ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: