211652_close_icon
views-count10439 դիտում article-date 09:03 16-08-2019

Բաքուն փոխել է քաղաքականությու­նը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողություննե­րի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկա­նայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն այստեղ գործ ու­նենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին: Բայց կա նաև տեղի ունեցա­ծի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը գոնե երեկվա դրու­թյամբ դեռ այդ հարցերի պա­տասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հա­վանականություն ունի այն տար­բերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից: Ընդ որում, այդ մասին նաև որոշակի փորձագիտական ոչ պաշտոնա­կան գնահատականներ են շրջանառվում: Նախ, մի շարք պաշտո­նական աղբյուրներ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն Արայիկին համարում է ռազմագերի, այսինքն, որ նա ոչ թե սեփական կամքով է ինչ-ինչ պատճառներից ելնելով փախել թշնամու մոտ, այլ որ գերի են վերցրել: Կա նաև այն կարծիքը, որ Արայիկի վերքերի բնույթը ևս ակնարկում է գերի վերցնելու մասին: Այ­սինքն՝ գլխի վերքը, որը պարզ տեսանելի է ազերիների հրապարակած լուսանկարներում, կարող էր առաջանալ ավ­տոմատի հարվածից, իսկ մյուս վերքերը զինվորին անգիտակից վիճակում մացառ­ներով քարշ տալու արդյունքում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Արայիկի վրա հար­ձակվեին մեր պաշտպանության գոտում: Ռազմաքաղաքական տեսանկյունից թերևս հենց սա է, որ ամենավատ տարբե­րակը կլիներ: Այսինքն՝ եթե պարզվի, որ ազերիները կարող են մեր դիրքերից զին­վոր գողանալ, ապա դա առնվազն կաս­կածի տակ կառնի անխոցելիության տես­լականը: Բացի այդ, դա նաև ցույց կտա, որ անցած տարվա իշխանափոխությունից և Դուշանբեի պայմանավորվածու­թյուններից ի վեր որոշակի ժամանակա­հատված համեմատաբար հանգիստ մնա­ցող Բաքուն փոխել է քաղաքականությու­նը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողություննե­րի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր